Բացել լրահոսը Փակել լրահոսը
rahmon
A A
Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու երկների ժողովուրդների բարեկամությունն է և փոխգործակցության ամրապնդման ձգտումը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ակտիվ աշխատանքը հետագայում ևս կնպաստի համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: