Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks 9.09.
A A
Սպորտ

ԵԱ․Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկներն ձեռնունայն մնացին Սոֆիայում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը ժամանակից շուտ ավարտեց ելույթները։

Քառորդ եզրափակիչ փուլ մտած 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը 1։4 հաշվով պարտվեց բելառուսցի Կիրիլ Լևակովին։ 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը լարված պայքարում տանուլ տվեց իտալացի Միկելե Բալդասիին՝ 2։3։

Այդպիսով, մեր 10 ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մտնել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ: