Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bosnia 8.09.
A A
Սպորտ

Ռոբերտ Պրոսինեչկին Երեւանում պարտվելուց հետո հրաժարական տվեց

Ֆուտբոլի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից (2:4) հետո հրաժարական է տվել: Այդ մասին հայտնում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Խաղից հետո կայացած ասուլիսին խորվաթ մասնագետն այսպես մեկնաբանեց Հայաստանի հետ հանդիպումը:

«Մենք պատրաստ էինք այսպիսի ճնշմանը, քանի որ դիտել էինք Հայաստանի հավաքականի վերջին խաղերը: Հնարավոր է, 2:2 հաշվի ժամանակ 11 մետրանոց կար, երբ վայր գցեցին Էդին Ջեկոյին: Բայց դա այնքան էլ կարեւոր չի: Հայաստանի հավաքականը արժանի հաղթանակ տարավ: Ինչ վերաբերում է Եվրո-2020 եզրափակիչ փուլ մտնելու շանսերին, ապա Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը դա պետք է փորձի անել Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարում, քանի որ ընթացիկ ընտրական մրցաշարում արդեն կորցրել է բոլոր շանսերը: Հայաստանի հավաքականը խմբում դեռ կարող է պայքարել երկրորդ ուղեգրի համար, բայց այն դժվար թե կարողանա հասնել Ֆինլանդիայի հավաքականին, որը միավորներով շատ առաջ է», - ասաց Ռոբերտ Պրոսինեչկին: