Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո 2020. Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա՝ 4: 2 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2020 առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմին:

Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլ փոխանակեցին, իսկ երկրորդում մեր ֆուտբոլիստների խփեցին երեք գնդակ: Հյուրերը պատասխանեցին միայն մեկով:

Հայաստանի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը և մեկ անգամ Հովհաննես Համբարձումյանը, իսկ չորորդ գնդակը բոսնիացիներն ուղարկեցին սեփական դարպասը:

Հայաստանի հավաքականը հաղթելով 4:2  հաշվով՝ վաստակեց ինը միավոր և իր խմբում բարձրացավ երրորդ հորիզոնական: