Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia - bosnia uxix
A A
Սպորտ

Ուղիղ. Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա. Եվրո-2020-ի հերթական հանդիպումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի շրջանակում այսօր սեփական դաշտում ընդունում է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Կայացած 5 տուրից հետո մեր ընտրանին վաստակել է 6 միավոր եւ իր խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 7 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում:

Հավաքականների գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը,

Հայաստանի հավաքական. Հայրապետյան, Համբարձումյան, Հարոյան, Իշխանյան, Կամո Հովհաննիսյան, Հովսեփյան, Մխիթարյան, Մկրտչյան, Բարսեղյան, Ղազարյան, Ադամյան:

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական. Շեհիչ, Տոդորովիչ, Բիչակչիչ, Զուկանովիչ, Կոլաշինաց, Ցիմիրոտ, Պյանիչ, Բեսիչ, Վիշկա, Ջեկո, Գոյակ:

Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին։

Ֆուտբոլասերները խաղին կարող են հետևել նաև մեր կայքէջում՝ ստորև: