A
A
Ռեստորանի մաքրուհին կողոպտել էր հաշվապահին
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 6-ին, ժամը 16.50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Պարզվել է, որ նա նշված ռեստորանում մաքրուհի է աշխատում և հաշվապահի սեղանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ:
Բաժին հրավիրված տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: