A
A
Ինչո՞ւ են բալետային արտիստները պահանջում ղեկավարի հրաժարականը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են ղեկավարի հրաժարականը: Պատճառը, ըստ Գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի, ղեկավարի վատ վարքագիծն է։
«Նա չի ճանաչում մեծ, փոքր: Իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրում, միկրոֆոնը վերցնում է եւ ուզում ինքը միանձնյա ղեկավարել», - ասում է նա։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանն էլ նշեց, որ «Սպարտակ» բալետային ներկայացումը հարվածի տակ է։
«Բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանն ինքնուրույն որոշումներ է կայացնում, կրճատում է դերասանների՝ առանց խորհրդակցելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում