Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

«Արսեն Թորոսյանը ճամբարից չի, բայց կա «մաֆիա» եւ Արսեն». քննարկում (տեսանյութ)

Ամեն ինչ չէ, որ իրականացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, բժիշկ Հայկ Մանասյանի սրտով է, բայց ինքը վստահ է, որ «նա ճիշտ ուղու վրա է»։ «Ա1+»-ի տաղավարում նա պնդում է, որ եթե ուզում ենք լավ առողջապահական համակարգ, ապա փոփոխությունները ցավոտ են լինելու բոլորի համար։

«Հանրային գերակա շահն առավել պետք է լինի, քան թայֆահայական շահը»,- ասում է բժիշկը՝ հայտարարելով, որ հանուն գործընկերության չի պատրատսվում շատ հարցերի մասին լռել.

«Ամենահետքրքիր ընկերոջ հետ հարաբերությունը ինձ համար գրոշի արժեք չունի հիվանդի կյանքի համեմատ»։

Մյուս հյուրը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, նրա հետ համամիտ է, բայց ինքը շատ հաճախ լռում է գործընկերային հարաբերությունների պատճառով։

Բայց պնդում է, որ նախարարությունը հանուն ոլորտի առողջացման քայլեր է ձեռնարկում։ Ինչ վերաբերում է այս շաբաթվա հայտնի միջադեպին, ապա նա կարծում է, որ նախարարը «բարձր աշտարակի» վրա չէ, եւ ցանկացած մեկը կարող է նրան հարցեր ուղղել։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալեց մանկական ուռուցքաբանության գծով Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը ։ Վերջինս հայտարարեց, որ 12 հարց ունի նախարարին։ Դրան հաջորդեցին փոխադարձ մեղադրանքներ ներկա եւ նախկին իշխանությունների կողմից։

Բժիշկ Հայկ Մանասյանն, անդրադառնալով այս միջադեպին, ասում է. «Արսեն Թորոսյանը ճամբարից չի, բայց կա «մաֆիա» եւ Արսեն»։

Մանրամասները՝ տեսանյութում