Բացել լրահոսը Փակել լրահոսը
69815413_511930156286900_3132357311541018624_n
A A
Հասարակություն

Իտալահայկական երեկոյին անակնկալ թվային ինստալացիաներ կլինեն (տեսանյութ)

Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կանցկացվի Իտալահայկական երեկո, որի ժամանակ հանդես են գալու իտալացի հայտնի գործիչներ։

Սեպտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում գործիչները խոստանում են արվեստագետների համար անակնկալներ։

 Երեկոյի համար Իտալիայից ժամանած գործիչները ասում են, որ Հայաստանում են ծանոթացել միմյանց հետ և անհամբեր սպասում են համատեղ համերգին։

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն նշում է, որ հայ և իտալացի ժողովուրդների միջև նմանությունը միշտ էլ տեսել է և այս քայլով փորձում են իտալական մշակույթն ավելի հասանելի դարձնել Հայաստանում։

Remix Portaits թվային ինստալացիայի հեղինակ Ֆրանց Չերամին երեկոյի համար պատրաստել է թվային ինստալացիա։ Երեկոյի ամբողջ ընթացքում այն կցուցադրվի տեսաէկրաններին։ Չերամիի պատրաստած թվային ինստալացիան համադրված է իտալական երաժշտությամբ։

Չերամին նշում է, որ Հայաստանում պատրաստելով իր գործը,  բացահայտել է, որ Երևանը  կախարդական քաղաք է։

Իսկ իտալացի սաքսոֆոնահար  Մարկո Ալբոնետտին էլ ասում է, որ անհամբեր սպասում է իր ելույթին՝ Հայաստանյան դահլիճում։ Ասում է՝ երկրորդ անգամն է, որ պետք է բարձրանա Հայաստանյան բեմ, բայց նախորդ անգամ ստացած էներգիան դեռ չի հասցրել ծախսել, քանի որ շատ մեծ է եղել։