Բացել լրահոսը Փակել լրահոսը
bant-1
A A
Տնտեսություն

Քրեակատարողական հիմնարկներում գետտոյական վիճակ է․ նրանցից երկուսը փակման ենթակա են․ վարչապետ (տեսանյութ)

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսել է ՔԿՀ-ների մասին, ասելով, որ Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկերն էլ պահման պայմանների խնդիր ունեն: 

«Մեր ՔԿՀ-ների մեծ մասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին չի համապատասխանում: Այն ինչ օրենքով նախատեսված է քրեակատարողական հիմնարկ, իրականում քրեակատարողական հիմնարկ չի, ուղղակի պարսպապատված տարածք է, որտեղ գետտոյական վիճակ է ավելի շատ, քան ՔԿՀ: Այս խնդիրը խորն է եւ միայն երկու նշված ՔԿՀ-ները չեն, որ այս տրամաբանությամբ փակման ենթակա են»,-ասաց նա: