Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը.

«Համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով գործը, ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168 1-ին կետը 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 36, 64 և 69 հոդվածները, որոշեց՝ 1․ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրությանը ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը, կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ կետին և 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, և 7 5-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

2․ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

3․Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հավելեց․

«Սահմանադրական դատարանի 2 դատավոր՝ պարոն Թոխյանը և պարոն Դիլանյանը ունեն հատուկ կարծիք, եռօրյա ժամկետում որոշումը կհրապարակվի»։