Ինչպես կավարտվի ցմահ դատապարտյալի գործը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի գործով դատական նիստը: Աշոտ Մանուկյանը դատարան է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար: Մեղադրվող կողմը ներկայացրեց, որ պատրաստ է ընդունել ազատման դեպքում դատարանի կողմից ներկայացվող սահմանափակումները, ինչպես նաև նշեց, որ որևէ իրավական հիմնավորում չկա հայցադիմումը մերժելու: Դատարանը հեռացավ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի վաղը ` սեպտեմբերի 4-ին Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը 23 տարի առաջ մահապատժի էր ենթարկվել 3 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով։ Հետագայում՝ պատիժը փոխարինվում է ցմահ ազատազրկման։
Հանցագործությունից 23 տարի անց Աշոտ Մանուկյանը դիմել է դատարան վաղաժամկետ ազատման համար։
Մանրամասն՝ տեսանյութում