Ով է ցուցմունք տվողը (տեսանյութ)
«Էլլիպս ՋԻ էյ» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունների համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը օգոստոսի 15-ից կալանավորված է։ Նա եւ ընկերությունների հաշվապահները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով։
Դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակում հիմնադիրների դեմ ցուցմունք է տվել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը։ Նա սկսել էր խոսել չարաշահումների մասին, երբ 2019թ –ին, այսինքն՝ քրեական գործ հարուցելուց մի քանի ամիս անց իրեն ազատել էին աշխատանքից՝ ընկերության որոշ կանոնները խախտելու համար։
Պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո տված հարցազրույցներում Արամ Ղլեչյանը իրար հակասող տեսակետներ է ներկայացրել ընկերությունների գործունեության եւ հիմնադիրների մասին։ Ընդ որում՝ այն ժամանակ, երբ կասկածանքի հիմքով արդեն քրեական գործ էր հարուցված։
Արամ Ղլեչյանը պաշտոնավարման ընթացքում տված իր հարցազրույցներում հերքել է որ ընկերությունները չարաշահումներ են արել․
«Որպես հավատարմագրային կազմակերպիչ, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը իրականացրել է իր գործառույթները, բնականաբար իրականացված ծախսերը պիտի հատուցվեին ՃՈ կողմից, ներկայացվել են այդ ծախսերը և ստացվել է համապատասխան փոխհատուցում։ Այսօր ինչ-ինչ ենթադրություններից ելնելով ոստիկանությունը, բնական է, թող ստուգեն համոզվեն, որ մենք իրավացի ենք, իրենք էին սխալվում, «Սեքյուրիթին» որևէ չարաշահում, որևէ խախտում թույլ չի տվել և չէր էլ կարող թույլ տալ»
Տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո էլ նա հակառակն է պնդել։
Արամ Ղլեչյանը հայտարարել էր , որ իր պաշտոնավարման ընթացքում ընկերության կողմից քաղաքացիների խախտումները ֆիքսող տեսանյութերը ավելի իրավաչափ և մարդկային են դարձել։
Սեքյուրիթիդրիմ սպը ընկերությունում ասում են , որ Արամ Ղլեչյանը չէր կարող այդ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արձանագրություններում ինչ որ բան փոխել, քանի որ ընկերության գործառույթների տիրույթում միայն ֆիքսելն է։
Ի դեպ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նա միանգամից մեղադրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով, որոնցից մեկը՝ գողություն։
Ըստ գործի նյութերի՝ աշխատանքից ազատվելուց հետո նա անջատել է Երևան քաղաքի երթևեկության վերահսկման համակարգը, փոխել դրա գաղտնաբառը, ինչը խաթարել է տվյալ համակարգի աշխատանքը։ Բացի այդ՝ ընկերությունից տարել է տեսանկարահանող տեսախցիկները։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։
Մանրամասները տեսանյութում․