Բացել լրահոսը Փակել լրահոսը
4023
A A
Սպորտ

Հայտնի են աշխարհի առաջնությանը մեկնող հայ բռնցքամարտիկների անունները

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 8 ներկայացուցիչ կունենա Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում սեպտեմբերի 6-22-ը կայանալիք աշխարհի առաջնությունում:

Այդ մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։

Մարզիչներ Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին մրցավայր կմեկնեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով (8):