Բացել լրահոսը Փակել լրահոսը
arsenal-star-henrikh-mkhitaryan-gives-three-reasons-for-manchester-united-exit-696x413
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի՞ «Ռոմա»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է իտալական «Ռոմա» տեղափոխվելուն: Այդ մասին տեղակացնում է անգլիական ակումբի բլոգը՝ հղում անելով Sky Italy կայքին:

Հաղորդվում է, որ հռոմեական ակումբը փորձում է 1 տարով վարձակալել Հայաստանի հավաքականի ավագին՝ հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությունով:

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը հավանություն է տվել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան: Վերջինս կարծում է, որ թիմը խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, հատկապես Դիեգո Պերոտիի վնասվածք ստանալուց հետո:

Տրանսֆերի կայացմանը խոչընդոտ կարող են հանդիսանալ ժամանակի սղությունը (տրանսֆերային պատուհանը փակվում է այսօր կեսգիշերին) և Մխիթարյանի աշխատավարձի չափը (շաբաթական 220 հազար ֆունտ սթեռլինգ): Իտալական ակումբում վստահ են, որ կարող են հասցնել ձևակերպելու գործարքը: