«Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ:
Հանդիպումը հաջող սկսեցին հյուրերը, որոնք երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Աչքի ընկան Կրիստիան Էրիկսենն ու Հարի Քեյնը:
Սակայն, արդեն առաջին խաղակեսում, դաշտի տերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լյակազետը: Երկրորդ խաղակեսի 71-րդ րոպեին «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղը սկսել էր պահեստայինների թվում, 67-րդ րոպեին փոխարինման մտավ և օգնեց իր թիմին խուսափելու վերահաս պարտությունից:
Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» վաստակեց 7 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ ահա «Տոտենհեմը» 5 միավորով գտնվում է 9-րդ տեղում: