A
A
Իտալիայի հավաքականի ավագ Ջիորջիո Կիելինին վնասվածք է ստացել
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի Հայաստանի հետ ընտրական խաղում հանդես կգա առանց իր հիմնական ավագի: Այդ մասին հայտնում է calcionews24 կայքը:
Իտալացիների ավագ Ջիորջիո Կիելինին վերջերս մարզման ժամանակ վնասվածք է ստացել և պետք է վիրահատվի: Ինչպես հայտնում է աղբյուրը, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Յուվենթուսի» խաղացողի փոխարեն թիմ է հրավիրել «Լացիոյի» 31-ամյա պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիին:
Նշենք, որ Իտալիայի ընտրանին Հայաստանի հետ խաղին նախապատրաստվելու է Բոլոնյայում, սեպտեմբերի 2-ից: Իտալացիները Երևան են ժամանելու սեպտեմբերի 4-ին: