ՖԻԴԵ-ի դասակարգում. Լևոն Արոնյանը դուրս է մնացել առաջին տասնյակից
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային նոր աղյուսակը:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի հավաքականի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 2758 վարկանիշային միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ նա նահանջել է վեց հորիզոնականով: Արագ շախմատում Լևոն Արոնյանը 13-րդն է, իսկ կայծակնայինում՝ 6-րդը:
Դասական շախմատի աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Երկրորդ հորիզոնականում փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը: Հայաստանի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է աղյուսակում (2690), Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը (2654), իսկ Հրանտ Մելքումյանը՝ 100-րդը (2653):
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակ.
- Մագնուս Կառլսեն՝ 2876
- Ֆաբիանո Կարուանա՝ 2812
- Դին Լիժեն՝ 2811
- Անիշ Գիրի՝ 2780
- Յան Նեպոմնյաշչի՝ 2776
- Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2774
- Շախրիյար Մամեդյարով՝ 2767
- Ուեսլի Սո 2767
- Վիշվանաթան Անանդ՝ 2765
- Յու Յանժի՝ 2763