Բացել լրահոսը Փակել լրահոսը
49265_b
A A
Հասարակություն

Օգոստոսի 27-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Օգոստոսի 31-ին, ժամը 06:55-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհի տարածքում իրականացվում է հետախուզում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և 2 փրկարար:

Հրդեհը մարվել է ժամը 19:11-ին: Այրվել է 6.5 հա անտառածածկ տարածք;

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Օգոստոսի 28-ին հրդեհի մակերեսը կազմել է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք: Օգոստոսի 29-ին ժամը 12:16-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել. հրդեհի ակտիվ օջախներ չեն հայտնաբերվել: Օգոստոսի 30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի տարածքում իրականացվել է հետախուզում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են փրկարար ծառայողներ, զինծառայողներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի անտառտնտեսության մասնաճյուղի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից երկու թրթուրավոր տեխնիկա, մեկ ջրցան (12 տոննա), ինչպես նաև ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիա» կազմակերպության արագ արձագանքման խումբը և քաղաքացիներ: