Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց...
A A
Հասարակություն

12 քաղաքացի դուրս է գրվել Վրաստանի հիվանդանոցներից

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից 4-ը բուժումը շարունակում են Վրաստանի տարբեր հիվանդանոցներում, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր, 1-ը՝ ծանր։

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Մնացած 12 քաղաքացիները ստացելեն  համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Հիշեցնենք, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։