Բացել լրահոսը Փակել լրահոսը
14853018_1219772051418229_1141063495140527857_o
A A
Հասարակություն

Սեպտեմբերի 2-ին ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր կունենա

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա բուհի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ։

Ինչպես նշված է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում, ՀՖԿՍՊԻ-ի հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանն իր դիմումի համաձայն կդադարեցնի լիազորությունները։ Արտահերթ նիստում միաժամանակ տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի և հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն:

Հավելենք, որ Վահրամ Առաքելյանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր է նշանակվել  1998 թվականին։