Ընթանում է Մասիսի քաղաքապետի գործով դատական նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին ընթանում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ մյուսների գործով նախապատրաստական դատական նիստը։
Այսօրվա նիստին գործով անցնող տուժողները չեն ներկայացել դատարան։
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
Քանի որ տուժողները չէին ներկայացել դատարան, դատավորը որոշեց նրանց եւս մեկ անգամ ծանուցել եւ դատական նիստը հետաձգեց։
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին, ժամը 11.30-ին։