A
A
Չելյաբինսկում 2 մեքենա բախվել են միմյանց․ մեքենաներից մեկում ՀՀ քաղաքացիներ են եղել
Աջակցիր «Ա1+»-ինՉելյաբինսկում երեկ ուշ գիշերին Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։
Այս մասին տեղեկանում ենք «Челябинский обзор»-ից:
Հունդայի 41-ամյա վարորդը վազանցի ժամանակ արգելված վայրում դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել բեռնատարին, որը վարել է 39-ամյա բաշկիր վարորդը։
Ճանապարհային պատահարի արդյունքում Հունդայի վարորդը և ուղևորը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Աղբյուրը տեղեկացնում է, որ թեթև մարդատարի ուղևորները Հայաստանի քաղաքացիներ են եղել։