Բացել լրահոսը Փակել լրահոսը
69268847_10217393976553562_60385376165953536_n
A A
Հասարակություն

«Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվում է քարհանք»

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հանքերի մասին, որոնք մեր քթի տակ են

Սա Ամուլսարը չի, սա Երևանն է: Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվում է քարհանք: Թե ինչ փոշի է առաջացնում հանքը կարող եք տեսնել լուսանկարներում:

Ի դեպ, հանքը շահագործող ընկերության վկայականում հայտնաբերվել է հողամասի ոչ նպատակային օգտագործում: 

Վկայականում 5000 ք.քմ հողամասի նպատակային նշանակության դիմաց գրված է «Գյուղատնտեսական և բարեկարգման աշխատանքներ»: Փաստացի պարզվել է, որ հողամասն օգտագործվում է հանքարդյունաբերական նպատակով, մասնավորապես՝ կազմակերպվել է խճաքարերի արտադրություն: 

Այս հիմքով էլ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմել է վարչական արձանագրություն և տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100 պատիկի չափով»: