Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՏիգԽաչ
A A
Հասարակություն

Սպասումներ են ձևավորվում․ նախարարը՝ «Մուդիզ»-ի գնահատականի մասին (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության հրապարակած տվյալներին, ըստ որի՝ բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դառնալով «Ba3»։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշում է, որ այս հրապարակումով կազմակերպությունը կարծիք է ստեղծում միջազգային ներդրումային հանրության մոտ տվյալ երկրում եղած մակրոտնտեսական, տնտեսական քաղաքականության և զարգացման հեռանկարների վերաբերյալ։

«Սպասումներ են ձևավորվում, որ առաջիկայում զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն»,- շեշտեց նախարարը։

Խաչատրյանը կարևորեց հարկային եկամուտների ավելացումը, որը տեղի է ունենում վարչարարության բարելավման արդյունքում, ինչը նաև վկայում է տնտեսության մեջ համահավասար մրցակցության և բոլորի նկատմամբ հավասար մոդելների կիրառության մասին։