Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Աբովյան 22 ա հասցեի բնակիչները դեմ են հարակից տարածքում բազմահարկ շենքի կառուցմանը (տեսանյութ)

Երևանի Աբովյան 22 ա հասցեում քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել 12-հարկանի շենք կառուցելու համար: 

Հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք դեմ են շինարարությանը:

Բնակիչ Տաճատ Եսայանի խոսքով՝ տարածքը, որտեղ կառուցվում է շենքը, չունի այն լանդշաֆթը, որ շինարարական աշխատանքների ժամանակ հարակից շեմքերի հիմքերը չխարխլվեն։

Ըստ նրա, մոտակա շենքում է բնակվում նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ 

«Իմ կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանն ի՞նչ է մտածել, որ համաձայնություն է տվել», - ասում է Եսայանը։

Այստեղ էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել քաղաքապետարանը, նա պատասխանեց, որ շինարարական աշխատանքները շարունակվելու են և, որ ամենը կատարվում է օրենքի համաձայն։ 

Շինարարական աշխատանքներով զբաղվող «ԳԼ» գրուպ տնօրեն, Օկտագոն Ս/Կ լիազոր Արմեն Մանուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքները կատարվում են օրենքին համաձայն։ 

Նա նշեց, որ տարածքում նախկինում եղել են խարխլված տներ և դրանք գնել են սեփականատերերից, օրենքով սահմանված կարգով, իսկ բանակցությունները սկսել էին դեռևս 3-4 տարի առաջ։ 

Բնակիչները պատրաստվում են դիմել դատարան։