Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ ԿԵՐԱՎ ՀԺԱՄ ՁԱՅՆԵՐԸ

Քաղաքականություն

Աժ ընտրություններից 10 օր հետո ՀԺԱՄ քաղխորհուրդը վերջապես որոշել էր հայտարարությամբ հանդես գալ՝ փորձելով պարզաբանել իրենց կուսակցության 5_ի տոկոսի արգելքը», - ասում է Սեյրան Ավագյանը՝ միաժամանակ ոչ մի քննադատական խոսք չուղղելով այդ հավելագրումը իրականացներին կամ նշելով որեւէ անուն:

ՀԺԱՄ նախագահը իրենց անհաջողության հիմնական պատճառը համարում է այն, որ «ՀԺԱՄ օգտին տրված ձայների թիվը նվազեցված է ավելի քան 28 հազար ձայնով»: Այս հաշվարկն արվել է հետեւյալ տրամաբանությամբ. ՀԺԱՄ բողոքարկված 42 ընտրատեղամասերում անց են կացվել ստուգումներ, որոնց արդյունքում վերականգնվել է կուսակցության օգտին քվեարկած 641 ձայն: «ՀՀ ընտրատեղամասերի թիվը կազմում է 1885, ՀԺԱՄ-ը հասցրել է ստուգել 42 ընտրատեղամաս եւ յուրաքանչյուրում միջին հաշվով վերականգնվել է15 ձայն», - 28000 ձայնի տրամաբանությունը բացատրեց Սեյրան Ավագյանը: