Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131487
A A
Հասարակություն

Սամվել Ալեքսանյանը չգիտի՝ ինչից է առաջացել «Մալաթիա մոլ»-ի հրդեհը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը չգիտի՝ ինչի արդյունքում է հրդեհ բռնկվել «Մալաթիա մոլ»-ում։

Այդ մասին նա ասաց՝ լրագրողի հարցին ի պատասխան։

«Չեմ իմանում, ցավդ տանեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ»,- նշեց նա։

Ոստիկանապետի հետ զրույցում նա ասաց, որ սկզբում հրշեջ մեքենաները քիչ էին, նոր են շատացել։

«Որ շուտ եկած լինեին, այսպես չէր լինի։ Սկզբից 4 հատ 2 տոննայանոց մեքենա էր եկել»,-շեշտեց նա։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ հրդեհ էր բռնկվել «Մալաթիա մոլ»-ում։ Հրդեհի արդյունքում կան տուժածներ։