Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untrrrռֆֆռitled
A A
Հասարակություն

Վալերիյ Օսիպյանը «Մալաթիա մոլ»-ում է (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  «Մալաթիա մոլ»-ում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ հրդեհի ծավալները մեծ էին, այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտել գալ դեպքի վայր և գնահատել իրավիճակը։

Ոստիկանապետը հետևում էր հրշեջների աշխատանքին։ Նա նաև կարճ զրույց ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։ Ոստիկանապետը որևէ տեղեկություն չտվեց, թե ինչի՞ց կարող էր հրդեհը բռնկվել։

«Մինչև կրակը չմարեն, մինչև մասնագետները չաշխատեն, որևէ մեկը գնահատական տալ չի կարող»,- ասաց նա։

Ըստ ոստիկանապետի՝ դեռ վաղ է հրդեհի առաջացման պատճառների մասին խոսելը։

Օսիպյանը նաեւ մոտեցավ շտապօգնության մեքենային, որում քաղաքացիներ և ոստիկանության ծառայող կային։ Նա հետաքրքրվեց վերջիններիս ինքնազգացողությամբ։ Ծխից տուժածները նշեցին, որ իրենց լավ են զգում։