Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia 22.08.
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ». Մասնագետները հավատում են Հայաստանի չեմպիոնի հաղթանակին

Երեւանի «Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ֆոիտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը: Մեր թիմն իր հարկի տակ կընդունի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։

Անկախ Հայաստանի ակումբներն եվրոպական գավաթների խաղարկությունում դեռեւս այսքան հեռու չէին հասել: Այժմ մեր թիմը լավ հնարավորություն ունի մտնելու Եվրոպայի լիգայի խմբային փուլ, որտեղ հանդես են գալու մեծ թվով գերակումբներ, այդ թվում Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հարկ է նշել, որ մեր թիմերն եվրոգավաթներում դեռեւս չեն հանդիպել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների հետ: Սա երկու երկրների ակումբների անդրանիկ մրցակցությունն է:

Բուքմեյքերներն այսօրվա հանդիպման ռֆավորիտ են համարում «Արարատ-Արմենիային», որի հաղթանակը գնահատել են 2,35 գործակցով: «Դյուդելանժի» հաղթանակը հավասար է  3,10 գործակցի,իսկ ոչ-ոքին՝  3,20։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: