Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սեւազգեստ մայրերը բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց (տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ հավաքվել են մահացած զինծառայողների մայրերը։

Նրանք բողոքի ակցիա են իրականացնում։

Այստեղ են 2018 թվականի մայիսին Տավուշի մարզի զորամասում մահացած Լևոն Թորոսյանի մայրը՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի Արմենուհի Պողոսյանը, Արցախի Հայկազով զորամասում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Արմավիրի Արմավիր քաղաքի բնակչուհի Նանա Մուրադյանը, 2010 թվականին Արցախի Հադրութի զորամասում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Երևանի Կոմիտաս թաղամասի բնակչուհի Իրինա Ղազարյանը, Արցախի Մարտակերտի զորամասում մահացած Արման Մուրադյանի մայրը՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակչուհի Հերիքնազ Գասպարյանը։

Նրանք ասացին, որ մինչև այժմ իրենց որդիների մահվան դեպքերով իրենց բավարարող որևէ արդյունք չի գրանցվել։

Սևազգեստ մայրերի խոսքով՝ իրենց որդիների սպանությունները շարունակում են կոծկվել։