Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0809
A A
Հասարակություն

Մի խումբ ուսանողներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի (տեսանյութ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ այս պահին կառավարության շենքի առջև են հավաքվել։

Նրանք այստեղ են՝ ի պաշտպանություն համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, վերջինը կթողնի զբաղեցրած պաշտոնը։

Համալսարանի տնտեսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տաթևիկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում են վերանայել համալսարանի բոլոր դասախոսների դոկտորական և թեկնածուական աշխատանքները, և եթե Հայրապետյանի աշխատանքը չլինի լավագույն տասնյակում, ապա ուսանողների մի մասը կհեռանան համալսարանից։

Ուսանողները ցանկանում են հանդիպել կառավարության անդամների հետ, մասնավորապես՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և չեղարկել Հայրապետյանի՝ պաշտոնից հեռանալու որոշումը։ 

Հավաքված ուսանողները գոհ են պաշտոնակատարի իրականացրած բարեփոխումներից։

Նրանք ասացին, որ ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի։

Նրանք սպասում են կառավարության նիստի ավարտին՝ հետագա քայլերի համար։