Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի
Աջակցիր «Ա1+»-ին«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին կառավարությունը 33 միլիոն 680 հազար դրամ գումար կհատկացնի:
Այսօր գործադիր նիստի ընթացքում նախագծի զեկուցման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ գումարը հարկավոր է երկու կազմակերպություններին՝ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ:
Ըստ տիկին Սողոմոնյանի՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը:
Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որոնց կողմից նշված գործունեության համար նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար առաջարկվում է 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 9 ամսում ՀՀ վարչապետի աշխատակազմին 2019 թվականի 9 ամսում հատկացնել 33 միլիոն 680 հազար դրամ՝ վերը նշված կազմակերպություններին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրելու նպատակով:
Վարչապետի խոսքով՝ այս նախագծի ընդունումը կարեւոր է.
«Ինչպես հայտարարել եմ՝ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությոնը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: