«Սինկֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը Շահրիյար Մամեդյարովի հետ կիսեց միավորը
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սենթ Լուիս քաղաքում կայացան շախմատի «Սինկֆիլդի գավաթի» խաղարկության 5-րդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպեց Շահրիյար Մամեդյարովի հետ: Մեր շախմատիստը չնայած սկզբնախաղում ստացավ դիրքային առավելություն, սակայն 11-րդ քայլին զեղում թույլ տվեց եւ կորցրեց այն: Արդեն սեւերը գրոհելու ազատություն ստացան, բայց Լեւոն Արոնյանը գրագետ պաշտպանվեց եւ 54-րդ քայլին հաշտություն կնքեց:
Այս տուրն արդյունավետ ստացվեց: Հաղթանակներ տարան չինացի Դին Լիժենը եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: Առաջինը 3 միավորով այժմ Վիշվանաթան Անադի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորում է աղյուսակը: Յան Նեպոմնյաշչին հավասարվեց առաջատարներին հետապնդող 6 շախմատիստներին: Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան ու Անիշ Գիրին 2-ական միավորով բաժանում են 10-12-րդ տեղերը:
Այսօր մրցաշարում ընդմիջում է: Հաջորդ՝ 6-րդ տուրի պարտիաները, տեղի կունենան վաղը, ժամը 22:00-ին: Մեր շախմատիստը սեւերով կհանդիպի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, որն իր բոլոր հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի: