«Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցը պնդում է, որ նախկին տնօրենը ստահոդ լուրեր է տարածում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը նշված ընկերության մասին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել։ Այս առնչությամբ «Սեքյուրիթի դրիմ»ընկերության աշխատակից Տիգրան Գրիգորյանն «Ա1+»-ի հետ զրույցում պնդում է, որ նախկին տնօրենն իրենց ընկերության մասին ստահոդ լուրեր է տարածում։
Բացի դա` Տիգրան Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ Արամ Ղլեչյանը, որը սկզբում եղել է իրենց ընկերության իրավաբանը, հետո` տնօրենը, ոչ թե ինքն է աշխատանքից հեռացել, այլ իրեն աշխատանքից հեռացրել են։
Մեր զրուցակցի խոսքով` նախկին տնօրենը որպես մեղադրյալ ներգրավված է մի քանի քրեական գործերում, որոնց նախաքննությունն է դեռեւս ընթանում։ Տիգրան Գրիգորյանը նաև ասաց, որ Արամ Ղլեչյանն իրեն պաշտպանելու համար է ԶԼՄ-ներով իրենց ընկերության մասին ստահոդ լուրեր տարածում, «ինչպես նաև տարածում, թե Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն իրենց ընկերության հետ կապ ունի»։
Վերջինս նշեց, որ «Սեքյուրիթ դրիմ» ընկերությունը որևէ կապ չունի Ալեքսանդր Սարգսյանի հետ՝ հավելելով, որ այդ մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են։ Այնուհետև նա ներկայացրեց փաստեր, թե ինչու են Արամ Ղլեչյանին հեռացրել աշխատանքից։
Մանրամասները՝ տեսանյութում։