Մոտ 522 դիտարկում ենք արել. փոխնախարարը՝ պատմության դասագրքերի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինԴասագրքերի հնարավոր վերախմբագրման համար վեց հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել։ Այդ մասին այսօր նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը։
Նա, ինչպես նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, պատմաբան Էդիկ Գևորգյանը, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի պատմության ուսուցիչ Տաթև Սարդարյանն անդրադառնում են պատմության դասագրքերի վերախմբագրման հարցին։
Բովանդակային առումով, ըստ փոխնախարարի, փոփոխություններ չեն նախատեսվում։
«Մոտ 522 դիտարկում ենք արել», - շեշտեց Առաքելյանը՝ հավելելով, որ 1991 թվականի պատմությունը վերաշարադրման կարիք ունի և այս հարցերով կարծիքի համար դիմել ԳԱԱ՝ փորձագիտական կարծիքի համար։
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ 1991 թվականի պատմությունը գիտական առումով շարադրված չէ, քանի որ հաշվի առնվել դրա քաղաքագիտական, հրապարակախոսական գնահատականը։
Անդրադառնալով 2008 թվականի ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ պատմության դասագրքերի շարադրմանը՝ պատմության ինստիտուտի տնօրենն ասաց, որ չի կարելի ամբողջ պատասխանատվությունը դնել պատմաբանների վրա, և որ հեղինակները նշել են, այդ տարիներին իշխանությունների նկատմամբ ժողովրդի մի մասի անվստահության մասին։
Էդիկ Գևորգյանն իր հերթին նշեց, որ ՀՀ նորագույն պատմությունը շարադրել է սկզբնաղբյուրների հիման վրա։
Քննարկմանն ավելի ուշ միացած Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Առաքելյանն իր հերթին նշեց, որ պետք է քաղաքական գնահատական տալ դաշնակցական Հայաստանին, Խորհրդային Հայաստանին և այլ իրադարձություններին։