Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն Տնտեսություն

Ինչպե՞ս է  Կառավարությունը վերահսկելու, որպեսզի բնապահպանական  չափանիշները պահպանվեն Ամուլսարի հանքի շահագործման պարագայում։  Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցը  բարձրաձայնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշում, որ Կառավարությունը մշտական մոնիթորինգ է իրականացնելու։

«Այդ  մշտական մոնիթորինգի արդյունքում, եթե տեսնենք, որ այդ հանքը «Լիդիան» ընկերությունը  չի պահում մեր պայմանը՝ 0 լիտր աղտոտված ջրի արտահոսք շրջակա միջավայր, առաջինը զգուշացնելու և 90 օր ժամանակ ենք տալու թերությունը վերացնելու համար։ 90 օրվա ընթացքում, եթե թերությունը չվերացվեց հանքը փակվելու է։ Կառավարությունը բոլոր  լծակներն ունի այս հարցը լուծելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել «Էլարդ» ընկերության նախանշած 16 կետերից 15-ն իրականացնել, որի պարագայում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի։

«Ամուլսարի հանքը այս պայմաններով շահագործվելու պարագայում իրականում շահագործվելու է շատ բարձր բնապահպանական ստանդարտներով։ Ուշադրություն դարձրեք՝ Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով, որոնք Հայաստանում մինչ այս երբեք չեն կիրառվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։