Բացել լրահոսը Փակել լրահոսը
Soft
A A
Բիզնես

Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր (տեսանյութ)

Նախօրեին Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր:  Ընկերության դահլիճում երկու  նոր պրոդուկտների՝ խաղային ոլորտում  ձայնային օգնական Հուրիի  եւ 3-րդ աչքի՝ AJNA-ի, ներկայացումն էր:

Հուրին  աղջնակի տեսք ունի և հասկանում է իրեն տրված գրեթե ցանկացած հարց:  Պրոդուկտի հեղինակները պատահական չեն ընտրել նրա անունը՝ այն Հովհաննես Թումանյանի  «Անբան Հուռի»  հեքիաթից է. դրանով ցանկացել են մատնանշել՝  նրա հայկական ծագում ունենալը:

AJNA-ն տեսանյութի ուղիղ հեռարձակման ընդլայնված միջոց է,  որն, օրինակ սպորտային իրադարձության ժամանակ, կարող է ֆիքսել այնպիսի տվյալներ, ինչը մարդկային աչքն ի զորու չէ:  Պրոդուկտի անունը  հինդուական ավանդույթից է և թարգմանաբար նշանակում է 3-րդ աչք, ինչն էլ համապատասխանում է հենց իր գորածռույթներին:

«Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ մեր ընկերությունը չի վախենում  մարտահրավերներիցկարող է ցանկացած նորարարության հեղինակ դառնալ, եւ կարող է նոր պրոդուկտները, բոլոր մակարդակներում, ինքնուրույն ստեղծել»,-ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը:

Երկու պրոդուկտների ներկայացումն ավարտվեց տոնական խնջույքով հենց ընկերության տարածքում: