Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0848
A A
Քաղաքականություն

Փաշինյանն այսօր ուղիղ եթերով կխոսի Ամուլսարի վերաբերյալ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղ էր ունենում քննարկում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝  Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը քննարկման վերաբերյալ կխոսի երեկոյան՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ 

Նա նաև հավելեց, որ Ջերմուկին վտանգ սպառնալու դեպքում հանքը չի շահագործվի։ 

Սիմոնյանը դեռևս վերջնական որևէ բան չասաց՝ հանքը կշահագործվի՞, թե՞ ոչ։