Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131440
A A
Հասարակություն

Բաղրամյան պողոտայում վիճակը լարված է (տեսանյութ)

Այս պահին Ամուլսարի համար պայքարող ցուցարարները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, որի պատճառով տեղի ունեցավ մեքենաների խցանում։ Ոստիկանները միքանի անգամ զգուշացրեցին բացել փողոցը և ակցիան շարունակել մայթի վար։ 

Ցուցարարները սակայն չենթարկվեցին ոստիկանության պահանջին և փորձեցին նստել փողոցի հենց երթևեկելի մասում։

Ոստիկանները այս պահին փորձում են բացել փողոցը և վերականգնել երթևեկությունը, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվում՝ բերման են ենթարկվում։

Բաղրամյան պողոտայում վիճակը լարված է։

Հրմշտոցի արդյունքում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և ՊՊԾ գնդի հրամանատարը քաղաքացու համար հրահանգեց շտապ օգնություն կանչել։

Նախնական տեղեկություններով՝ կա 4 բերման ենթարկված։

Տեսանյութը՝ Factor. am-ի