Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika (1)
A A
Սպորտ

Վահագն Դավթյանը հռչակվել է Իսրայելի չեմպիոն

Անցած հանգստյան օրերին Թել Ավիվում կայացած մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությանը մասնակցել են նաև հայ մարմնամարզիկները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը:

Օղակների վրա վարժությունում չեմպիոն է դարձել Մինսկի եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը: Արթուր Դավթյանը նույն մրցումներում նվաճել է արծաթե մեդալ: