Բացել լրահոսը Փակել լրահոսը
1455030256-7066
A A
Հասարակություն

Իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն․ Վահագն Չախալյան

«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:

Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երևանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը և դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը:

Մենք կարող ենք ինքներս պատժել և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին և դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը:

Ժողովուրդ ջան այսօր մենք կհանդիպենք Երևանում և Աշտարակում, վաղը կլինենք նաև Ապարանում,

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու և վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ և Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու...»։