Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-AtojlVII3h
A A
Պաշտոնական

Քաղաքացին հոսանքահարվել է ու մահացել

Օգոստոսի 19-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տան տանիքում երեխա է հոսանքահարվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մերուժան Սարգսյան փողոցի տներից մեկի տանիքից իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Պետրոս Մ.-ի (ծնված 1996 թ.) դին: