Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Խայտառակություն է, լացելու բան է». Գյումրու համայնքապետի գնահատականը (տեսանյութ)

Գյումրի համայնքի կողմից իրականացվող ավարտված կամ ընթացքի մեջ գտնվող ճանապարահաշինարարական աշխատանքների ներկա վիճակը մամլո ասուլիսով ներկայացրել է համայնքապետ Սամվել Բալասանյանը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ծրագրերի շարքից ավարտված են 6 փողոցի շինարարական աշխատանքները, ընթացքի մեջ են 3 հրապարակի ընդհանուր 30 հազար քկմ երկարությամբ եւ 6 փողոցների ընդհանուր 9,4 կմ երկարությամբ շինարարարական աշխատանքները: Նախատեսվում է իրականացնել նաեւ 33 փողոցի 24 կմ ընդհանուր երկարությամբ շինրարական աշխատանքներ:

Համաշխարահային բանկի ծրագրերով շինարարաությունն ավարտված փողոցների թիվը 8-ն է, ընթացքի մեջ են 2 հրապարակների ընդհանուր 13 հազար քմ մակերեսով տարածքների շինարարական աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրերի շարքում ընթացքի մեջ են 6 փողոցի ճանապարհաշինական աշխատանքները:

Համայնքային բյուջեով իրականացվել է 1 փողոցի շինաշխատանքներ, ըթացքի մեջ է 600 մ երկարությամբ մեկ այլ փողոցի շինարարական աշխատանքները: Համայնքապետը խոսել է նաեւ Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կառուցման, ընթացքի ու բացթողումների մասին:

Մանրամասն՝  «Ցայգ» ՀԸ տեսանյութում