Բացել լրահոսը Փակել լրահոսը
67816774_2393701654246204_1833427057971822592_n
A A
Քաղաքականություն

Կոնվենցիայի վավերացման դեմ պայքարում են նախկին ռեժիմի ներկայացուցիչները․ քաղաքագետ (տեսանյութ)

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարում են նախկին ռեժիմի մարդիկ։ Նախկին ռեժիմի ներկայացուցիչներն են դրան աստառ տալիս, մինչդեռ նրանք ազգային արժեքները բռնաբարած ուժն են։ Սա մեր հասարակությանը մի քանի դար հետ է տանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ա1+»- ի հարցին, ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Քաղաքագետը կոնվենցիան դիտարկում է մարդու իրավունքների տեսանկյունից։ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ հասարակությունը չպետք է ընկներ նախկին ռեժիմի թակարդը։

«Եթե որեւէ մեկը չի կարդում, չի խոսում կոնվենցիայի մասին, ուշադրությունը շեղվում է ավելի կարեւոր խնդիրներւց: Կարծում եմ` էստեղ իշխանությունը թողտվություն եւ ծուլություն է անում, պետք է իշխանությունը հասկանար՝ հասարակությունը ցանկանո՞ւմ է վավերացնել, թե՞ ոչ»։

ՀՀ գործող օրենսդրությունը շատ հարցերում կաղում է, հատկապես՝ մարդկանց, կենդանիների եւ բնության հարցերում։ Քաղաքագետը դեմ է սահմանադրական փոփոխություններին.

«Ես կողմ եմ ամբողջությամբ Սահմանադրությունը փոփոխելուն։ Պետք էր մերժել Սահմանադրությունը, կասեցնել այն եւ սկսել դրանից։ Երկու տարի առանց Սահմանադրության կարող էինք ապրել, ինչպես Մեծ Բրիտանիան է անում։ Վստահ եմ, որ այս իշխանությունը չունի այդքան կամք, խելք, ջանք թափելու մտադրություն՝ դա անելու»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը։