Բացել լրահոսը Փակել լրահոսը
67921978_1318835498283284_3953177835853578240_n
A A
Հասարակություն

Ինչ իրավախախտումներ է արձանագրել ՊԵԿ-ը (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց 2019թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտման դեպքեր և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

Նա ներկայացրեց իրավախախտումների  մի քանի տեսակներ, որոնցով իրավախախտները խուսափել են հարկային պարտավորություններ կատարելուց։ Այդպիսի իրավախախտման օրինակ են բիզնեսի տրոհումը, ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացվող ներմուծումների մասով արված իրավախախտումները և այլն։ Հովհաննիսյանն անդրադարձավ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում «Սանիթեք ՍՊԸ»-ի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափի հարկ չվճարելու վերաբերյալ գործի ընթացքին։