Բացել լրահոսը Փակել լրահոսը
94C95D27-B95E-498B-9D86-4F31F5332EEC_w1023_r1_s
A A
Հասարակություն

Ջանքեր են գործադրվում՝ ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ․ Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են․

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»։