Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՊՏՀ դասախոս
A A
Հասարակություն

Համալսարանի շուրջ ստեղծված խնդիրը, ըստ դասախոսի, կլուծվի ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականով (տեսանյութ)

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի այն շենքի առջև, որտեղ ասուլիսով հանդես եկավ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, հավաքված էր նաև դասախոսները մի մասը: Նրանք դեմ են ռեկտորի հետագա պաշտոնավարմանը, դժգոհություն էին հայտնում դասախոսների ընտրության համար անցկացված մրցույթից, բարձրաձայնում էին ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունում առկա խախտումների մասին։

ՀՊՏՀ Միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ Ալբերտ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նախ ասաց, որ ըստ իր տեղեկությունների՝ ինքն մրցույթների արդյունքով շարունակելու է աշխատել համալսարանում։   

«Ինչպե՞ս կարող է մարդ, որն իր ատենախոսության մեջ ուղղակիորեն արտագրել է 60 էջ, վաղը կշտամբել կամ հանդիմանել մեկ առաջին կուրսեցու կամ մագիստրատուրայի ուսանողի կամ նույնիսկ իր տարիքի կամ ավելի մեծ դասախոսի, որը նույն արարքն է կատարել»,- անդրադառանալով ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսությանը՝ ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված լարված իրավիճակը շարունակվելու է, իսկ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականի մեջ։ Ալբերտ Հայրապետյանը պնդում է, որ Ռուբեն Հայրապետյանի արածը գրագողություն է։ 

«Այն, ինչ վերաբերում է ակադեմիական ազնվությանը, այդ հարցերում ես չեմ կարող աչք փակել։ Ես տեսել եմ, թե ինչպես  են ակադեմիական ազնվության խախտման համար, մեկ հղում չդնելու համար Ամերիկյան համալսարանում առարկայից ստանում «Էֆ» գնահատական, որը համարժեք է հայկական բուհերում լուծարքի»,- ընդգծեց նա։