Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled cdollage (4)
A A
Հասարակություն

Նախարարը մանրամասներ է ներկայացրել «Արեւիկ» ազգային պարկի հրդեհից

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է ներկայացրել Արեւիկ ազգային պարկի հրդեհից։

«Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արեւիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։

Տեղում աշխատում են շրջակա միջավայրի եւ արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների եւ մարզային կառույցների ներկայացուցիչները։ 

Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

Հ.Գ. Ըստ նախնական վարկածի հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»։