Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (1)
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը երեք հաղթանակով մեկնարկեց Սենտ Լուիսի Grand Chess Tour-ը (տեսանյութ)

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը վստահ սկսեց ելույթները ամերիկյան Սենտ Լուիսում մեկնարկած Grand Chess Tour-ի հերթական փուլը:

Այս գիշեր կայացած արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում մեր գրոսմայստերը տոնեց երեք հաղթանակ: Առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդում սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ, իսկ 3-րդ տուրում սեւերով ծնկի բերեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:

Մեր շախմատիստը այժմ 6 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր նախատեսված 4-6-րդ տուրերում նրա մրցակիցները կլինեն չինացի Դին Լիժենը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ ամերիկացի Լեյնիեր Պերեսը: